Մեր պատմությունը

Երիտասարդ Կենսաբանների Ասոցիացիա հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2009թ. և իր մեջ է համախմբում կենսագիտության տարբեր ուղղություններով մասնագիտացող և գիտահետազոտական աշխատանք իրականացնող ավելի քան 170 երիտասարդ կենսաբանների: Կազմակերպության առաքելությունն է համախմբել երիտասարդներին նրանց գաղափարները, կենսաբանությանը առնչվող գիտական, կրթական և բնապահպանական ծրագրերը իրականացնելու նպատակով: Մեր միջոցառումները միտված են ընդլայնելու երիտասարդության ներգրավվածությունը և դերակատարությունը հասարակության զարգացման գործընթացում:

Մեր նպատակները

  • Աջակցել երիտասարդ կենսաբանների կրթության և դաստիարակության կազմակերպմանը ժամանակակից կրթական և գիտահետազոտական տեխնոլոգիաների միջոցով
  • Աջակցել հանրակրթական` տարրական և միջին դպրոցներում, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն կրթական հաստատություններում, գիտահետազոտական հիմնարկներում ժամանակակից կրթական և գիտահետազոտական տեխնոլոգիաների ներդրմանը
  • Նպաստել երիտասարդ գիտնականների համակարգչային գրագիտության բարձրացմանը և գիտելիքների ընդլայնմանը, էլեկտրոնային հաղորդակցման ներդրմանը կրթական համակարգում, գիտահետազոտական հիմնարկներում
  • Շնորհալի երիտասարդ կենսաբանների հայտնաբերման նպատակով պարբերաբար մրցույթների, ուսանողական գիտաժողովների, հավաքների կազմակերպումը
  • Աջակցել առավել շնորհաշատ կենսաբանների շարունակական կրթության ապահովմանը
  • Կազմակերպել երիտասարդ գիտնականների մասնակցությամբ կենսաբանական, բժշկական, կենսաքիմիական, կենսաֆիզիկական գիտական հետազոտություններ
  • Երիտասարդ կենսաբանների կողմից կատարվող գիտական աշխատանքների տպագրման նպատակով պարբերական հրատարակությունների, հաղորդումների կազմակերպումը
  • Խթանել բնապահպանական կրթությունը և կենսաբազմազանության պահպանությունը


© 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: