«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ իրականացնում է «Ճանաչում և պահպանում ենք Հայաստանի վայրի գիշատիչ թռչուններին» գիտակրթական արշավը: Արշավի ընթացքում ԵԿԱ ՀԿ ներկայացուցիչները այցելում են Խոսրովի արգելոցի հարակից գյուղերը և անցկացնում են դասախոսություններ գիշատիչ թռչունների մասին՝ Տափաստանային ճուռակին, որպես գիշատիչ թռչնի մոդել օգտագործելով: Ծրագրի շրջանակներում դպրոցականները պետք է կատարեն ինքնուրույն խմբային աշխատանք ՀՀ-ում տարածված որևէ գիշատիչ թռչնի վերաբերյալ, որոնք կներկայացվեն հոկտեմբերին կայանալիք մրցույթի ժամանակ: Աշակերտները միմյանց և ժյուրիին կներկայացնեն կատարված աշխատանքները, և կստանան արժեքավոր մրցանակներ:
Ծրագիրն իրականցվում է «Ռաֆորդ» հիմնադրամի աջակցությամբ:
09/15/14
© 2021 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ
Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի
ֆինանսական աջակցությամբ: